Փակագծերը բացվեցին․․<Հայերը ձեզ սրիկայաբար խաբում են>․․Մալախովը անուններ է տվել

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համագործակցության մեծ ներուժ կա, որը օգուտ կբերի բոլոր կողմերին։ «Ամերիկայի ձայնի» վրացական

ծառայությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Վրաստանը մեծ ներուժ ունի երկու հարևաններին միավորելու համար: Թբիլիսին կարող է օգնել հարևաններին՝ համագործակցել

այնպիսի ոլորտներում, որտեղ նախկինում համագործակցությունն անհնար էր թվում, բայց հիմա ավելի հնարավոր է դառնում: Այսպիսով,

Վրաստանը մեծ ներուժ ունի որպես խրախուսող, գաղափարներ առաջարկող կողմ»,- ասել է Կլաարը։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը ազդում է նաև Վրաստանի վրա: «Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ չկան խաղաղ բանակցություններ, շփման պատրաստակամություն և ազատ առևտուր, անդրադառնում է նաև Վրաստանի վրա։ Այս հակամարտության պատճառով երեք երկրները, այդ թվում՝ Վրաստանը,

կորցնում են տնտեսական հնարավորությունները։ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորումը, հաղորդակցությունների և առևտրային

հարաբերությունների վերականգնումը շահավետ կլինի հատկապես հարավկովկասյան այս երեք երկրի համար»,- նշել է պաշտոնյան: Կլաարի խոսքով՝Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու հարցում: «Դիտորդական առաքելությունն այն է, ինչ մենք կարող ենք անել կարճաժամկետ հեռանկարում,

բայց այն չի կարող երկար տևել: Որոշ ժամանակով Վրաստանից առաքելության մի մասը տեղափոխում ենք Հայաստան-Ադրբեջան սահման»,- եզրափակել է Կլաարը: