ԱՓՍՈՍ․․ԵՎՍ մեկ կորուստ հայ ժողովրդի համար․․Այսօր կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ․․․

Կյանքի 77-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Վահե Շահվերդյանը։ Այդ մասին տեղեկացնում է նրա որդին՝ ռեժիսոր, բեմադրիչ

Սուրեն Շահվերդյանը։«Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։ Կներես, որ չհասցրի ասել այն ինչ պիտի ասեի։ Կներես, չկարողացա վերադարձնել քեզանից ստացած ուշադրության և

սիրո գոնե կեսը: Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել: Կհանդիպենք երկնքում ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրեն Շահվերդյանը։ Վահե Սուրենի Շահվերդյան ծնվել է 1945 թ-ի օգոստոսի 9-ին Կիրովականում։ 1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը

(ուսանել է Ռաֆայել Ջրբաշյանի մոտ)։ 1973-1996 թվականներին եղել է Վանաձորի դրամատիկական թատրոն գեղարվեստական ղեկավար։ 1992 թվականից դասախոսում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1994-1998 թվականներին եղել է նույն բուհի ռեկտորը, 2003 թվականից պրոֆեսոր, 1996-2008 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար։

1995-1999 թթ-ին եղել է ՀՀ Աժ պատգամավոր։ 2008 թվականից Վահե Շահվերդյանը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։

Նա ութսունհինգ բեմադրությունների հեղինակ է, որոնցից շատերը հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, Լիտվա, Լատվիա, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալիա, Կոլումբիա, Լեհաստան, Չեխիա, Թուրքիա, Իրան։ Շահվերդյանի լավագույն ներկայացումը համարվում է

Ա. Չեխովի «Երեք քույր» ներկայացումը և ինքնատիպ աշխատանք է համարվում նաև Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբայի աղջիկները» դրաման, որտեղ անսամբլային դերակատարման շնորհիվ ներկայացումը հաջողություն գրանցեց, իսկ ինքնատիպ դերակատարումով առանձնացավ և «Վահագն» մրցանակի արժանացավ

Պոնսիայի դերակատար, Հայաստանի վաստակավոր արտիստուհի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Գրետա Մեջլումյանը։ Շահվերդյանական բեմադրությունների հատկապես առաջին և երկրորդ շրջանում նկատելի էր աճեմյանական ռեժիսորական ձեռագրի ազդեցությունը։