Վրաերթի հետևանքով մահացել է Սիլվա Ղամբարյանը

A1News.am-Հունվարի 4-ին, ժամը 19.15-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում անհայտ

անձը անհայտ մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել 68-ամյա Սիլվա Ղամբարյանին, որը մահացել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 21.00-ին ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի 42-ամյա մի բնակիչ և հայտնել,

որ «Օպել» մակնիշի մեքենայով ինքն է Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկել 68-ամյա կնոջը: