Ծնողներ ջան շտապ տեղեկացեք․Հայաստանում տարածվել է վարակ, որը կարող է մահացու լինել երեխաների համար

armenpress.am

կայքին ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանում 10-8-ին արձանագրվել է կարմրուկի դեպք, ինչը հաստատվել է լաբորատոր հետազոտության արդյունքում:

«Հիվանդը հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, որտեղ հետազոտությամբ «կարմրուկ» է ախտորոշվել»: Վիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով իրականացվում են միջոցառումներ՝ այդ հիվանդի վարակի աղբյուրը հայտնաբերելու ուղղությամբ։

Կարմրուկի առումով Հայաստանում իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված հինգ դեպք, որոնք դրսից են բերվել, որնցից 3-ը համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, իսկ 2-ը` Վրաստանի հետ:

Այդ վարակը տարածվում է օդային ճանապարհով։ Հորդորում ենք այն անձանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում՝ դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։