ՈՒնևոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իր կապերը․Ռուբեն Վարդանյանի բացահայտումը

«Մենք գիտենք, որ մի ունևոր ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իր կապերը, ինչը շատ մեծ արձագանք է ստացել։

Հարցը այն է, որ ոչ թե սխալ է, որ նրանք նման բան են արել, այլ չպետք է ընդունել, որ դա է հաջողված ընտանիքի, մարդու նկարագիրը, որը կապված է հնարավորության հետ․ դա էդպես չի, ես դա չեմ ընդունում»,-ֆեյսբուքյան եթերում՝ խոսելով անընդունելի երևույթների մասին, ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա նաև նշեց

«Կան մի քանի պատմություններ, որոնց մասին ուզում եմ նշել՝ առանց անունները տալու։ Այդ դեպքերն ինձ համար անընդունելի են, և ես ամեն օր պայքարելու եմ դրանց դեմ»,

«Ես չեմ ընդունում, որ մարդը հնարավորություն ունի մի քանի տոննա բենզին փոխարինել ինչ-որ մարդկանց հետ և դրա շնորհիվ իր երեխաները, ընտանիքը օգտագործեն շտապօգնության մեքենան․․․և եթե այսպես շարունակվի մենք շտապօգնության մեքենաների խնդիր կունենանք»- շարունակեց պետնախարարը։ «Ես չեմ ընդունում էն մարդուն, ով հնարավորություն է ունեցել ռուս խաղաղապահների

հետ բերել ուտելիք և վաճառել մարդկանց վրա թանկ գնով։ Չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր փորձում են փող աշխատել այս դժվարությունների ժամանակ։ Չեմ ընդունում այն խանութների տերերին, որոնք պահում են ապրանքը և իրենց բարեկամներին և ծանոթներին են տալիս։ Չեմ ընդունում ֆեյքերի և բամբասանքների միջոցով մարդկանց վարկաբեկելը»,- ասաց Վարդանյանը։