Անպայման տեղեկացեք․․Փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է ոլորտային մի քանի փոփոխությունների, որոնք կգործեն այս տարվանից։

Հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացվել է՝ 68 000 ՀՀ դրամից 75 000 ՀՀ դրամ։

Հունվարի 1-ից երեխայի խնամքի արձակուրդում գտնվող և գյուղաբնակ ծնողներից բացի՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը։ Անհատ ձեռնարկատերերը կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ևս կստանան խնամքի նպաստ՝

անկախ հաշվառման վայրից։ Հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը

կվերափոխի հաշմանդամության գնահատման համակարգը՝ փետրվարի 1-ից ներդնելով անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ։ Հոկտեմբերի 1-ից գործարկվելու է ընտանիքի սոցիալական (անապահովության) գնահատման նոր համակարգը․ ըստ այդմ կվերանայվեն

գնահատման բնութագրիչները, կհստակեցվեն ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը, կներդրվեն աղքատության փուլային հաղթահարման մոդելներ։
https://mediaroom.am/politicalplatform/item/41837-2023.html