Եթե Ադրբեջանը չբացի ճանապարհը ինչ ենք անելու․․Լրագրողը՝ Փաշինյանին

Եթե Ադրբեջանը չբացի ճանապարհը, ի՞նչ եք անելու. ասուլիսի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց լրագրողը: «Ես հիմա այս համատեքստում կանեմ մի շարք հայտարարություններ, որոնք սուր կլինեն: Բայց մենք դրանց պետք է վերաբերվենք աշխատանքային

տրամաբանության մեջ: Ինչ է ուզում Ադրբեջանը. կա տեսակետ, որ Ադրբեջանն ուզում է վերացնել հայկական պետությունը: Նման տեսակետ ունեցողների հայտարարությունները մերկապարանոց համարվել չեն կարող, որովհետև տեսնում ենք, թե ինչ խոսույթ է զարգացնում

Ադրբեջանը: Ինչո՞ւ է Ադրբեջանն այսպես վարվում: Երբ փորձում ենք հասկանալ, կան փորձագետներ, որ ասում են, թր Ադրբեջանը մտածում է,որ հայերն էլ իրենց հերթին ուզում են վերացնել ադրբեջանական պետությունը: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար ատելության խոսք է զարգացնում, նաև՝ կրթական մակարդակում: Ըստ փորձագետների՝ նրանք էլ մեր գործողություններում են

տեսնում նման դրսևորումներ: Երբ որ հարց է հչում, թե արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությւոնը, մեծ հարցով պատասխանն այո-ն է: Այստեղց կրկին փորձագետները հարց են բարձրացնում՝ իսկ ի՞նչ նկատի ունեն տարածքային ամբողջականություն ասելով: ՄԵնք այս հարցերին պետք է վերաբերվենք մեծ ընդհանուր նկարի մեջ: Այս հարցի պատասխաններից է կախված ընդհանրապես ապագան:

Որն է մեր տեսլականը. մեծ հաշվով Լաչինի միջանցքի իրադրությունը սևով սպիտակի վրա գրված է: Ուզում եմ ցավով նշել, որ հիմա շատերը հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը, այնինչ նոյեմբերի 10-ին շատերը դա համարում էին անընդունելի: Այս սադրանքը ունի նպատակ՝ կոտրել ԼՂ բնակիչների կամքը՝ ապրել սեփական հայրենիքում և 2-րդը՝ Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ:

Մենք այս միջազգային անդրադարձը պետք է կապիտալիզացնենք: Այստեղ շատ կարևոր է ՌԴ դիրքորոշումը: Եթե պարզվի, որ ՌԴ-ն այդ պատրավորությունը չի կարողանում կատարել, ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ռուսական խաղաղապահներին մանդատով օժտելու կամ միջազգային խաղաղապահներ ուղարկելու համար: Սա է մեր ճանաարհը:

Հաջորդը մեր արձագանքը այս ամեն ինչին պետք է լինի ասիմետրիկ: Մենք պետք է մեր պետության ինստիտուցիոնալ օրակարգից չշեղվենք»,- ասաց Փաշինյանը