Սպասվում է ամենասարսափելին․․ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Երևանում մարտի 9-ի ցերեկը և երեկոյան, 13-14-ին սպասվում է անձրև:

Մարտի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`Մարտի 10-ի և 13-ի երեկոյան ժամերին, 14-15-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

d4a9c26f-c143-45e6-af0a-bce6a0f2ad4f_Mg_AN.jpeg

Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 11-14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: