Ցավալի լուր․ Վաղ տարիքում կյանքից հեռացել է հայտնի դերասանուհին

Մահացել է դերասանուհի և մոդել Դենիզ Ռուսոն, ով հայտնի է դարձել VH1-ի «X-Life» ռեալիթի շոուից հետո, հայտնում է The New York Post-ը։

Դերասանուհուն մահացած են գտել ընկերոջ բնակարանում։Մահվան պաշտոնական պատճառը չի հաղորդվում։ Հրատարակությունը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են թմրանյութերի օգտագործման համար նախատեսված իրեր։ Սան Դիեգոյի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։

Վերջին ժամանակներս կինն ապրում էր մեքենայում, պատմել է հեռուստաշոուից նրա գործընկեր ու ընկերուհի Սյուզի Սթենբերգը։ Նրա խոսքով՝ Ռուսոն զանգահարել էր իրեն մահվան նախօրեին։

Նշվում է, որ «X-Life» շոուի նկարահանումների ժամանակ Ռուսոն հանդիպել է պրոֆեսիոնալ սքեյթբորդիստ Պիեռ-Լյուկ Գանոնի հետ, նրանք որդի են ունեցել, սակայն ավելի ուշ բաժանվել են, գրում են լրատվամիջոցները։

Ռուսոն 44 տարեկան էր։