Շոկային․Տեսնելով ընկերոջ գլխի վնասվածքը օդ կրակոցներ է արձակել․․մանրամասներ

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ մարտի 10-ին Աշտարակ-Փարպի ճանապարհի դաշտամիջյան հատվածում 28 և 29 տարեկան երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ Փարպի գյուղի, մյուսը՝ Թալին քաղաքի բնակիչ, միջանձնային հարցերի

շուրջ վիճաբանել են, որի ընթացքում թալինցին մահակով խփել է փարպեցու գլխին՝ պատճառելով վնասվածք, իսկ փարպեցի երիտասարդի ընկերը, հասնելով դեպքի վայր, իր մոտ եղած զենքով երկու անգամ կրակել է օդ:

Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում Փարպի գյուղի 25–ամյա բնակիչը եկել է բաժին, ներկայացրել «Սայգա-12» տիպի 12 մմ տրամաչափի հրազենը և հայտնել, որ ներկայացված հրազենով ինքն է

երկու անգամ օդ կրակել, երբ տեսել է ընկերոջ գլխի վնասվածքը: Նա, հրազենը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Թալինի 29-ամյա բնակչին հայտնաբերելու ուղղությամբ: