Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․Թուրք վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․․ֆոտո

A1News.am-Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա — Վանաձոր — Տաշիր ավտոճանապարհի

40-րդ կմ հատվածում՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում, Թուրքիայի քաղաքացի 33-ամյա Իլկեռ Կոսենը իր վարած DAF մակնիշի բեռնատարով՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջվելով տապալել էլեկտրասյունը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ի. Կոսենն ու նրա ուղևոր՝ Թուրքիայի քաղաքացի 28-ամյա Պարլակ Մելիկենը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ»

բժշկական կենտրոն:Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աշտարակի բժշկական կենտրոնի հերթպահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 1

9 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: