Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․․Սարսափելի կադրեր

Երեկ՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Հովհաննես Ե․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին՝ Կանիաշիր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հովհաննես Ե․-ն և ուղևոր 19-ամյա Լ․ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ

դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։