A1News.am-Արցախում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Մարտունու շրջանում։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և
հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։