Irakanum.am- ի ունեցած տեղեկություններով, քննչական կոմիտեն այսօր ձերբակալել է պարեկի, ով զբաղված է եղել թմրանյութերի վաճառքով։
Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Արագածոտնի մարզում։
Պարեկը ձերբակալվել է «կրիստալ» տեսակի թմրանյութ վաճառելու գործով։
Նշենք, որ երեկ էլ պարեկային ծառայողը Կոտայքի մարզում ենթադրյալ գողի էր սպանել։ Ավելի վաղ էլ պարեկներից մեկը ձերբակալվել էր գողություն կատարելիս։