Երեւանում մինչեւ 7-7,5 մագնիտուդով երկրաշարժ կարող է տեղի ունենալ, ինչը կբերի աղետալի հետեւանքների։
Այս մասին այսօր՝ մարտի 15–ին, խորհրդարանում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
Նա ընդգծել է, որ քաղաքը գտնվում է 9 բալանոց սեյսմիկ գոտում«Գիտական փաստ է՝
հաշվի առնելով նաեւ Խորհրդային միության ժամանակ կառուցված բազմաբնակարանային շենքերը,
ու նաեւ այն փաստը, որ մեր քաղաքացիները վատ սովորություն ունեն շենքում որոշակի փոփոխություններ անելու, ինչն ազդում է շենքերի սեյսմակայունության վրա»,– ասաց Արմեն Փամբուխչյանը։