«Սա նշանակում է, որ գնդակը Ադրբեջանի դաշտում է». Հայկ Մանասյան
Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Եվ այսպես, պարոն Փաշինյան, ընդունում ենք իգիտություն։
1. ՀՀ-ն չի շտապում ստորագրել Ադրբեջանի հետ պայմանագիր։ Սա չի նշանակում, թե չի ստորագրի, այլ նշանակում է, որ գնդակը Ադրբեջանի դաշտում է, ու ՀՀ-ն միջազգային հանրության պատկերացրած առավելագույն զիջումներն արել է, և դրանից ավելին Ադրբեջանը չի ստանալու։
2. Ղարաբաղի հարցը կլուծվի հոգուտ հայության այնքան, որքան Լեռնային Ղարաբաղի հայությունը տոկուն կգտնվի, ու չի նահանջի իր իրավունքներից։ Այդ իրավունքների թվում է նաև Ինքնորոշման իրավունքը։ Երկար խաղ է սպասվում։
3. Հայաստանի ջանքերը հիմա ուղղված են նրան, որ առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու դիտորդներ և միջազգային խաղացողների ներկայացուցիչներ մտցվեն Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։
4. Մեր հաղթանակի գրավականը և Ադրբեջանի ռազմական առավելության չեզոքացումը բացառապես մեր վարած քաղաքականության մեջ է, մասնավորապես, Ռուսաստանից որոշակի հեռավորություն պահելու և ԱՄՆ-ին որոշակի մերձենալու մեջ։ Միայն դիվանագիտությունն է կոմպենսացնելու մեր ռազմական և տնտեսական անկատարությունը։
Էսքանը Փաշինյանի մամլո ասուլիսից ինձ համար կարևորի մասին»։