Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ի վերաբերյալ․․Ինչպես է մեկնաբանել Զախարովան

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ-ն դուրս է գալիս Հայաստանից․․ Մարտի 14-ին

Ով է ոտնձգում ՀՀ ամբողջականության դեմ․ Փաշինյանը բացեց Զախարովայի լեզուն | Լրագիր

կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ կազմակերպությունը, «ցանկանալով դա, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից», և այդ հանգամանքը մտահոգում է

Երևանին․․ «Երբ ես կարդացի սա, չգիտես ինչու հիշեցի երկու այլ մեջբերում ՝ «Ով ում վրա էր կանգնած» (Բուլգակով) և «Պետք է սիրել

արվեստը քո մեջ, այլ ոչ թե ինքդ քեզ արվեստում» (Ստանիսլավսկի)։ Ես հարցի այս մասը թողնում եմ ձեր հետագա մշակման համար, փորձեք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը», — ասել է Զախարովան․․ Նա նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և հոկտեմբերի 28-ին անցկացվել են ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջաններ, Հայաստան են այցելել կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և առաքելությունը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի

գլխավորությամբ․․ «Դրա հետ մեկտեղ, հայ գործընկերների առանձին պահանջների հետ կապված, որոնք խնդրահարույց էին ՀԱՊԿ մյուս անդամների համար, այդ որոշումն ի վերջո չընդունվեց», — հավելել է նա․․