Լուսադեմին զինված տղամարդը կրակել է 2 ոստիկանի վրա,այնուհետև կրակել ինքն իր վրա․․․

Հինգշաբթի վաղ առավոտյան Կանադայի արեւմուտքում գտնվող Էդմոնթոն քաղաքում տղամարդը կրակել եւ սպանել է

երկու ոստիկանի, այնուհետեւ ինքնասպան է եղել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին․․ Էդմոնթոնի ոստիկանապետ Դեյլ Մաքֆին ասել է, որ 30 եւ 35 տարեկան ոստիկանները արձագանքել են բազմաբնակարան շենքում ընտանեկան

վեճի մասին մի կնոջ զանգին․․ «Նրանք մտել են շենք, մոտեցել բնակարանին եւ սպանվել մեղադրյալ երիտասարդի կրակոցներից»,- լրագրողներին ասել է նա՝ նշելով, որ ոստիկանները պատասխան կրակ բացելու հնարավորություն չեն ունեցե․․ «Կասկածյալ երիտասարդը մահացել է իր իսկ կրակոցից․․ Տնից մի կին նույնպես լուրջ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել»,- ասել է

Մաքֆին․․ Էդմոնթոնը, որի բնակչությունը 1 միլիոնից մի փոքր է ավելի է, Ալբերտայում մեծությամբ երկրորդ քաղաքն է․․ Կանադայում Զինված ավազակային հարձակում Երևանում գործող «Աջարաբեթ»-ի գրասենյակում. ժամանել են Երևանի ոստիկանապետն ու Մալաթիայի ոստիկանության բաժնի …

ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանների սպանությունները համեմատաբար հազվադեպ երեւույթ են․․ Կանադական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայի տվյալներով՝ 2022 թվականին այդպիսի հինգն դեպք է եղել․․

Տասնամյակների ընթացքում ամենաարյունոտ միջադեպը տեղի է ունեցել 2005 թվականի մարտին, երբ Ալբերտայի կենտրոնում տղամարդը կրակել եւ սպանել էր Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության չորս անդամների․․