Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի, 14 տարեկան ինքնուս նկարիչ Իննեսա Մարգարյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է «ART-PANARAMA» միջազգային մրցույթին եւ
Բնանկար» անվանակարգում զբաղեցրել առաջին պատվավոր հորիզոնականը․․ Ինչպես տեղեկացրին Վարդենիսի
համայնքապետարանի աշխատակազմից, միջազգային մրցույթից հաղթանակով տուն վերադարձած տաղանդավոր նկարչուհուն վերջերս ընդունել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ նրան հանձնելով համայնքապետարանի պատվոգիրը եւ
մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ․․ Իննեսան Վարդենիս համայնքի, Լուսակունք գյուղի անունը եւ պատիվը բարձր է պահել միջազգային մրցույթում․․ Նման տաղանդավոր երեխայով ոչ միայն պետք է հպարտանանք, այլ
նաեւ պետք է աջակցենք ու քաջալերենք` ակնկալելով, որ նա դեռեւս կունենա նորանոր հաջողություններ, կանցնի ստեղծագործական հարուստ ճանապարհ»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը․․