Պատերազմից երեք տարիա անցել, հլը էնքան պատմություններ եմ լսում, ու հլը էնքան ենք լսելու, էնքան հերոսական պատմություններ ենք լսելու, բայց հլը էնքաններն էլ կան, որ չպատմվեցին:
Մի խոսքով երեկ գործից դուրս եկա, որ գնամ տուն, հավեսս տվեց գնամ մի քիչ այգում քայլեմ նստեմ հետո:
Գնացի այգի, տենց շատ մարդ չկար, նկատեցի երկու հոգու, միանգամից հասկացա, որ 44-օրյայի մասնակիցներից են: Ես էլ նստել էի մի մի նստարան էն կողմ, բայց լսվում էր ինչ էին խոսում:
Մեկը մյուսին պատմում էր, թո ինչ դժվարությունների միջովա անցել, թե ոնց են ինքն ու իրա ընկերները հրաշքով փրկվել: Ասումա մարտերի ամենաթեժ պահին ընկերը վիրավորվումա, հենց գոռումա, էս տղան վազումա դեպի ընկերը, որ օգնի, ընդամենը մի քանի վայրկյան հետո էն տեղը, որտեղ որ էս տղան էր կանգնած, պայթումա:
Ասումա ընկերս օգնության կանչեց, վազեցի, որ կյանքը փրկեմ, ստացվեց ինքը իմ կյանքը փրկեց, առանց գիտակցելու էլ մեկս մյուսի կյանքը փրկում էինք էդ դժոխքի մեջ: Էդ որ ասեց, նենց մի սարսուռ անցավ մարմնովս, չեք պատկերացնի: