Թռիչքի ժամանակ ուղևորը բացել է ինքնաթիռի դուռը (տեսանյութ)

Արտակարգ դեպք է տեղի ունեցել

«Asiana Airlines»-ի օդանավում, որում եղել է 194 ուղևոր: Yonhap լրատվական գործակալության հաղորդմամբ,

ուղևորներից մեկը բռնել է վթարային ելքի դռան բռնակը, ինչի հետևանքով դուռը բացվել է:

Այդ պահին ինքնաթիռը գտնվել է 250 մետր բարձրության վրա:

Դեպքից հետո ոստիկանները բերման են ենթարկել 33-ամյա տղամարդուն. արարքի դրդապատճառները պարզվում են: