Ողբերգական ավտովթարից կյանքից հեռացած Լիանա Քոչինյանը Երևանից էր` մանկավարժ

Շիրակի մարզում տեղի ունեցած

ողբերգական ավտովթարից մահացածներից մեկը Լիանա Քոչինյանն էր, Երևան քաղաքից «Հեքիաթ» մանկապարտեզի մանկավարժ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Լիանայի քրոջ դուստրը:

«41տարեկան էր, ամուսնացած չէր գնացել էր իր պապերի հողը տեսներ` Աղթամարում ուխտի էր: Միշտ հավատքով, աստվածային մարդ էր, հետը աստվածաշունչ Նարեկ էր տարել»,- պատմել է Լյուսի Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։

Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։