Ողբերգական վթարի զոհերից 4-ը խնամիներ էին. ընտանիքի 2 որդիները ծառայության մեջ են. Ծովազարդի գյուղապետ

Շիրակի մարզի ողբերգական վթարի հետեւանքով մահացածներից 4 խնամիներ էին, ամուսինները Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից էին: Այս մասին

NEWS.am-ը տեղեկացավ Ծովազարդի գյուղապետ Արամայիս Ենգոյանից:

«Այո, ամուսիններ էին, իրենց աղջկա սկեսուրի ու սկեսրայրի հետ գնացել էին Արեւմտյան Հայաստան, այսինքն՝ խնամիներով են եղել: Ծովազարդում ապրող ամուսինները՝ Բարիս Թորոսյանը ծնվել է 1973 թվականին,

Անահիտ Հակոբյանը՝ 1978 թվականին: Նրանց 2 որդիները ծառայության մեջ են: Նրանց խնամիները Երեւանից էին»,- պատմեց Արամայիս Ենգոյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։