Ինչ եղանակ է սպասվում այս շաբաթ․․ Օգոստոսի 14-18-ին ցերեկը ժամը․․․

Օգոստոսի 14-18-ին ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․

+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 14-18-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։Երևան քաղաքում՝Oգոստոսի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 14-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Oգոստոսի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վրկ, 14-15-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։